Բաժին. Բիզնես

YotaPhone-2-ի վաճառքները Չինաստանում կմեկնարկեն 2015-ին

YotaPhone-2 սմարթֆոնների վաճառքները Չինաստանում հնարավոր է` մեկնարկեն 2015թ. առաջին եռամսյակում:

Ինչպես ակնկալվում է, ռուսական սմարթֆոնը նախատեսվում է վաճառքի հանել համացանցի միջոցով:

Չինական փորձագետները նկատում են, որ ռուսական ընկերությունը չինական շուկայում ստիպված կլինի դիմանալ այլ ընկերությունների մրցակցությանը: «YotaPhone-ի արժեքը Ռուսաստանում կազմում է մոտ 300 դոլար, իսկ Հնդկաստանում` 380 դոլար: Այդ գնով չինական ընկերություններն էլ են առաջարկում տեխնիկական նույն նկարագրով սարքավորումներ»,- մեկնաբանում է Canalys խորհրդատվական ընկերության վերլուծաբաններից Վան Ցզինվենը: «Սմարթֆոնների չինաստանյան շուկայում մրցակցությունը խիստ մեծ է»: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՉԺՀ նախագահին է նվիրել ռուսական արտադրության YotaPhone-2 սմարթֆոն:

Share