Բաժին. Բիզնես

Ամիրյան փողոցում Ucom-բ բացել է նոր սպասարկման կենտրոն

Հոկտեմբերի 21-ին «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանն ու Ericsson ընկերության՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Շարլոտտա Սանդը պաշտոնապես բացեցին «Յուքոմ» ընկերության «Ամիրյան» սպասարկման կենտրոնը:

Բացման հյուրերին ողջունեց Հայկ Եսայանը և նշեց, որ ընկերության համար այս սպասարկման կենտրոնի բացումը կարևոր նշանակություն ունի, քանի որ կորպորատիվ բաժանորդների սպասարկումն այսուհետ կիրականացվի նոր ու հարմարավետ պայմաններում:

Շարլոտտա Սանդն իր հերթին շնորհակալություն հայտնեց սպասարկման կենտրոնի բացման պատիվն իրեն հանձնելու համար՝ նշելով, որ իրենք ուրախ են համագործակցել «Յուքոմ» ընկերության հետ, որն առաջատար տեղ է զբաղեցնում Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրման ու տարածման գործում:

Նշենք, որ նորաբաց սպասարկման կենտրոնում հնարավոր է բաժանորդագրվել «Յուքոմ» ընկերության ծառայություններին, կատարել վճարումներն ու ստանալ խորհրդատվություն:

Սպասարկման կենտրոնի 2-րդ հարկում գործում է հատուկ առանձնացված ընդարձակ ու հարմարավետ սրահ՝ իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների սպասարկումն ավելի քաղաքակիրթ ու հաճելի պայմաններում կազմակերպելու համար:

Սպասարկման կենտրոնում գործում է նաև U!pay վճարային համակարգը, որի միջոցով կարելի է կատարել ինչպես Ucom ծառայությունների, այնպես էլ բոլոր կոմունալ վճարումները:

«Յուքոմ» ընկերության «Ամիրյան» սպասարկման կենտրոնը գործում է Ամիրյան 4/7 հասցեում երկուշաբթիից շաբաթ՝ 09:00-20:00, կիրակի՝ 10:00-20:00

Share