Բաժին. Բիզնես

Կոնվերս Բանկ. ֆեյսբուքյան մրցույթի հաղթողը կստանա Samsung Galaxy S5 ֆեյսբուքյան մրցույթի

Կոնվերս Բանկն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է մրցույթ:  Samsung Galaxy S5 հեռախոս կարող է շահել նա, ով ճիշտ պատասխանի թվային տեխնոլոգիաների մասին հարցին և դառնա վիճակահանության հաղթողը: Վիճակահանությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ին ժամը 18:00-ին Հանրապետության Հրապարակում՝ DJ Vakcina-ի համերգի և 3D show-ի ժամանակ: Միջոցառման գլխավոր նպատակն է ներկայացնել Կոնվերս Բանկի նորագույն թվային պրոդուկտը, որ հաճելի անակնկալ է լինելու բոլոր նրանց, ով բարձր է գնահատում առաջադեմ տեխնոլոգիաների կիրառությունը առօրյա կյանքում:

«2014-ից Կոնվերս Բանկը դիրքավորվում է որպես բանկային ծառայություններում վերջին սերնդի տեխնոլոգիաների կիրառող: Լինելով հավատարիմ այս գաղափարին, նոյեմբերի 18-ին մենք կներկայացնենք Հայաստանում աննախադեպ մի պրոդուկտ: Իսկ նախօրեին բոլոր նրանք, ովքեր հետաքրքրվում են տեխնոլոգիաներով կարող են մասնակցել մեր հետաքրքիր խաղին ֆեյսբուքում», – նշեց Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

Մասնակցել կարող են բոլոր ցանկացողները: Մանրամասները՝ Կոնվերս Բանկի ֆեյսբուքյան էջում` https://www.facebook.com/conversebank: Մեկնարկել է նաև Կոնվերս Բանկի www.iam.am կայքը, որտեղ իրականացվում է մինչև նոյեմբերի 18-ի միջոցառումը մնացած ժամանակի հետհաշվարկը:

Share