Բաժին. Բիզնես

Կոնվերս Բանկը գործարկում է Հայաստանում առաջին մոբայլ բանկը

Կոնվերս Բանկը գործարկում է mConverse համակարգը: Համակարգի բացման հանդիսավոր միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին, ժամը 18:00-ին Հանրապետության հրապարակում:

mConverse համակարգը IOS կամ Android օպերացիոն համակարգով սմարթֆոնի համար նախատեսված առաջին մոբայլ բանկային գործարքներ և մոբայլ առևտուր իրականացնող համակարգն է Հայաստանում: mConverse-ի միջոցով կարելի է ցանկացած վայրում և ցանկացած պահի սմարթֆոններով կատարել գրեթե բոլոր բանկային գործարքները: Դեռ ավելին՝ առաջին անգամ Հայաստանում mConverse-ի օգտատերերը հնարավորություն են ստանում ապրանքների և ծառայությունների համար առևտրի կենտրոններում վճարել անմիջապես սմարթֆոններով:

Մանրամասներին տեղեկանալու համար այցելեք http://conversebank.am/hy/mconverse-main/

Share