Բաժին. Բիզնես

Intel-ի եկամուտները 5%-ով կավելանան

Միկրոպրոցեսորների խոշորագույն արտադրող Intel-ի եկամուտների աճի տեմպերը, ընկերության կանխատեսումների համաձայն, կկազմեն մոտ 5%:

Սեպտեմբերի 27-ին ավարտված ֆինանսական երրորդ եռամսյակի արդյունքներով` կորպորացիայի եկամուտներն արձանագրել են 8% աճ` մինչև 14,554 մլրդ դոլար: Հաջորդ տարվա ընթացքում համախառն եկամտաբերության ցուցանիշը ակնկալվում է 62% մակարդակում, իսկ ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակի համար` 64%: Հուլիս-սեպտեմբերին Intel-ի համախառն եկամտաբերության ցուցանիշը կազմել է 65%:

2015-ին ընկերությունը նախատեսում է 10,5 մլրդ դոլարի կապիտալ ծախսեր:

Նոյեմբերի 20 արդյունքներով` Intel Corp.-ի բաժնետոմսերի գնանշումները բարձրացել են 4,7 տոկոսային կետով` արձանագրելով վերջին 14 տարվա մեջ առավելագույն մակարդակ:

Չիփմեյքերի կապիտալավորման ծավալը տարեսկզբից աճել է 39%-ով:

Share