Բաժին. Բիզնես

Coca-Cola-ն կաթի սեփական ապրանքանիշ կթողարկի

Coca-Cola ընկերությունը մտադիր է զբաղվել կաթի սեփական ապրանքանիշի թողարկմամբ: Fairlife կոչվող արտադրանքը ԱՄՆ-ում հնարավոր կլինի ձեռքբերել դեկտեմբեր ամսից: Ի դեպ, Fairlife-ի արժեքը կրկնակի բարձր կլինի ամերիկյան խանութներում վաճառվող ավանդական կաթի արժեքից: Ընկերությունում, սակայն, ընդգծել են, որ իրենց արտադրանքը պարունակելու է 50%-ով ավելի շատ պրոտեին, 30%-ով պակաս շաքարավազ: Ընդ որում` Fairlife-ը լակտոզա չի պարունակի:

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, Coca-Cola-ն շուկա է դուրս գալիս դժվար ժամանակներում, երբ ավանդական կաթի վաճառքները ԱՄՆ-ում անկում են ապրում, իսկ պրոտեինի բարձր պարունակությամբ կաթի վաճառքից ստացվող շահույթն ավելանում է:

Coca-Cola-ի ավագ փոխնախագահ Սենդի Դուգլասի կանխատեսմամբ` Fairlife-ը, ճիշտ է, մեկ օրում հայտնի չի դառնա, սակայն «նախագիծն ունի աճի հսկայական ներուժ»:

Share