Բաժին. Բիզնես

«Ռոստելեկոմը» պարբերաբար կրճատումներ կանի

Մինչև 2018թ. «Ռոստելեկոմը» մտադիր է կրճատել տարեկան 10-12 հազար աշխատատեղ: Հեռահաղորդակցության օպերատորի աշխատակազմի կրճատման այսպիսի տեմպերը ներառված են բիզնեսի արդյունավետության բարձրացմանն ու լրացուցիչ ծախսերի կրճատմանն ուղղված ծրագրի շրջանակներում, որը մշակվել է A.T. Kearney խորհրդատվական ընկերության հետ համատեղ:

Ավելի վաղ «Ռոստելեկոմի» նախագահ Սերգեյ Կուդրինը հայտարարել էր, որ ընկերությունը նախատեսում է յուրաքանչյուր տարի կրճատել աշխատակազմի թիվը` աշխատավարձերը ավելացնելու նպատակադրումով:

Ընկերության աշխատողների միջին թիվը (առանց հաշվի առնելու դուստր ձեռնարկությունները) այս տարվա առաջին ինն ամիսներին կազմել է 156 հազար 779 մարդ: Անցյալ տարվա արդյունքներով` ընկերության աշխատողների եկամուտները կազմել են 1,8 մլն ռուբլի: 2018-ին այս ցուցանիշը նախատեսվում է հասցնել մինչև ավելի քան 2,5 մլն ռուբլու:

Share