Բաժին. Բիզնես

Wal-Mart-ը Չինաստանում կրճատել է մոտ 30 տնօրենի

Ծախսերի կրճատման և վաճառքի ցուցանիշների բարելավման նպատակով ամերիկյան Wal-Mart խանութների ցանցը Չինաստանում կրճատել է մոտ 30 տնօրենի ու մենեջերի:

Wal-Mart-ի չինական ստորաբաժանման մամլո քարտուղարը հայտարարել է, որ աշխատատեղերի կրճատումը պայմանավորված է Չինաստանում ընկերության բիզնեսի վերակառուցմամբ, սակայն զերծ է մնացել մանրամասներ հաղորդելուց:

Ֆինանսական երրորդ եռամսյակում Wal-Mart-ի վաճառքի ցուցանիշները Չինաստանում նվազել են 0,8%-ով: Ցանցի ղեկավարները սա բացատրում են դեֆլյացիայի և իշխանությունների վարած կոշտ տնտեսման քաղաքականության հանգամանքով:

Ներկայում Չինաստանում գործում է Wal-Mart-ի 400 խանութ: Մինչև 2016թ. ցանցը ՉԺՀ-ում մտադիր է փակել 80 կետ:

Share