Բաժին. Բիզնես

Մեքսիկացի միլիարդատեր Կարլոս Սլիմը 700 մլն եվրո կներդնի իսպանական FCC-ում

Մեքսիկացի հայտնի միլիարդատեր Կարլոս Սլիմին պատկանող Control Empresarial de Capitales և Inmobiliaria Carso ընկերությունները 700 մլն եվրո կներդնեն իսպանական Fomento de Construcciones y Contratas (FCC) շինարարական ֆիրմայում` փոխարենը ստանալով բաժնետոմսերի 25,6% մասնաբաժինը: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:

FCC գլխավոր բաժնետեր Էսթեր Կոպլովիցը հայտարարել է, որ իսպանական ընկերությունում իր 50% կազմող բաժնեմասը կնվազի մինչև 22,4%:

Գործարքի շուրջ բանակցությունները տևել են ամիսներ, ընդ որում` մի քանի պոտենցիալ ներդրողների միջև, այդ թվում նաև Ջորջ Սորոսի: Պարբերականը հիշեցնում է, որ նախորդ տարվա վերջին Բիլ Գեյթսը 108,5 մլն եվրո է վճարել FCC-ում 6% մասնաբաժին ունենալու համար:

Իսպանական շինարարական ընկերությունն իր մասնաճյուղերն ունի աշխարհի 56 երկրներում, իսկ աշխատակիցների ընդհանուր թիվը հասնում է 80 հազարի:

Share