Բաժին. Բիզնես

Գործադուլի պատճառով Lufthansa-ն կհետաձգի 1350 չվերթ

Reuters-ի փոխանցմամբ` գերմանական Lufthansa ավիաընկերությունը աշխատակիցների կազմակերպած գործադուլի պատճառով ստիպված է հետաձգել 1350 չվերթ, ինչը հավասար է ավիափոխադրողի կանոնավոր չվերթների ընդհանուր թվի 48%-ին:

Ընկերության օդաչուների արհմիությունը հայտարարել է երկօրյա գործադուլի մասին, որը պետք է սկսվի Երևանի ժամանակով 13:00-ին: Այս տարվա ընթացքում ավիափոխադրողի աշխատակիցներն արդեն հասցրել են անցկացնել 6 գործադուլ, որոնք Lufthansa-ին պատճառել են 199 մլն դոլարի վնաս:

Գործադուլի հետևանքները կզգան ավելի քան 150 հազար ուղևորներ, ասված է Lufthansa-ի հաղորդագրությունում, որը զգալի դժվարություններ է կրում համաշխարհային տնտեսության անկայուն վիճակից:

Share