Բաժին. Բիզնես

BP կոնցեռնը զանգվածային կրճատումներ կանի

Բրիտանական նավթային հսկա BP կոնցեռնը մտադիր է սառեցնել ընթացիկ նախագծերն ու կրճատել միջին որակի մենեջերներին` նավթի գների կայուն անկման ֆոնին, գրում է The Sunday Times-ը: Թերթը նկատում է, թե ինչպես են նավթային գները անդրադառնում շուկայի խոշորագույն խաղացողների վրա: Ամառվանից սկսած` Brent տեսակի նավթի գներն անկում են ապրել 35%-ով, իսկ նախորդ շաբաթվա վերջին ածխաջրածինը վաճառվում էր մեկ բարելի դիմաց 68 դոլարի սահմաններում:

BP ընկերությունը հարյուրավոր աշխատատեղերի կրճատման մասին կհայտարարի առաջիկա չորեքշաբթի օրը: Աշխարհի մասշտաբով կոնցեռնում աշխատում է 84 հազար մարդ, որոնցից 15 հազարը` Մեծ Բրիտանիայում: Կրճատումները կվերաբերեն երկրահետազոտական և նավթամշակման հատվածներին, ինչպես նաև կորպորատիվ բաժնին:

Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը` BP-ի մրցակիցներից Shell-ը, Chevron-ը և Statoil-ը արդեն հայտարարել են աշխատակազմի զգալի կրճատումների մասին:

Share