Բաժին. Բիզնես

Ուորեն Բաֆեթը աշխարհի երկրորդ ամենահարուստ մարդն է

Ամերիկյան Berkshire Hathaway հիմնադրամի սեփականատեր, հայտնի ներդրող Ուորեն Բաֆեթը ճանաչվել է աշխարհի երկրորդ ամենահարուստ մարդը, հայտնում է MarketWatch-ը: Նախորդ շաբաթվա տվյալներով` Բաֆեթի կարողությունը գնահատվում է 73,7 մլրդ դոլար, ինչի արդյունքում` նա մոտ 300 մլն դոլարով առաջ է անցել մեդիա ոլորտի մեքսիկացի մագնատ Կարլոս Սլիմից: Առաջին հորիզոնականում Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն է:

Berkshire-ի բաժնետոմսերը 2014-ից սկսած թանկացել են 27%-ով, ինչն էլ դարձել է Բաֆեթի կարողության ավելացման հիմնական պատճառը: Վերջին ժամանակներում հիմնադրամը բարձր ակտիվություն է ցուցաբերում միաձուլումների  և կլանումների շուկայում: Այսպես, նոյեմբերին այն պայմանավորվել է Procter & Gamble ընկերության հետ` Duracell մարտկոցների ապրանքանիշը 4,7 մլրդ դոլարով ձեռք բերելու վերաբերյալ, իսկ հոկտեմբերին գնել է Van Tuyl Group ավտոդիլերային խոշորագույն ցանցը ԱՄՆ-ում:  

Share