Բաժին. Բիզնես

Ավանում բացվել է Beeline–ի վաճառքի և սպասարկման նոր գրասենյակ

Beeline-ը հայտարարում է Երևանում վաճառքի և սպասարկման նոր գրասենյակի բացման մասին։ Վաճառքի և սպասարկման նոր գրասենյակը գտնվում է Ավան համայնքում, Իսահակյան թաղամաս 1բ/1 հասցեում: Գրասենյակն աշխատում է առանց ընդմիջման երկուշաբթիից-ուրբաթ ժամը 9:00-ից մինչև 20:00-ը, իսկ շաբաթ օրերին`09:00-ից 18:00-ը: 

«Աշխատելով «Պարզ, հարմար, քեզ համար» կարգախոսի ներքո, մենք կատարելագործում ենք ոչ միայն մեր ծառայություններն, այլև մեծ ուշադրության ենք դարձնում մեր բաժանորդների սպասարկման որակին: Վստահ եմ, որ նոր գրասենյակում թաղամասի բնակիչների համար մեր ծառայություններից օգտվելը կդառնա ավելի հաճելի և հարմարավետ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։   

Beeline բջջային, ֆիքսված և ինտերնետ ծառայության բաժանորդները կարող են դիմել նոր գրասենյակ մեր կողմից մատուցվող ծառայություններին վերաբերող ցանկացած հարցով: Նշենք, որ Beeline-ն այսօր Հայաստանում ունի ամենխոշոր սեփական  վաճառքի և սպասարկման գրասենյակների ցանցերից մեկը։ Ներկայումս, Հայաստանում գործում է 79 գրասենյակ, որոնցից 53-ը` մարզերում, իսկ 26-ը` Երևանում։

Beeline Վաճառքի և սպասարկման գրասենյակների հասցեների, ինչպես նաև աշխատանքային ժամերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:

Share