Բաժին. Բիզնես

ՎիվաՍել-ՄՏՍ. Բացվել են ՄոբիԴրամի նոր մասնաճյուղեր

ՎիվաՍել-ՄՏՍ-ից տեղեկացնում են, որ այսուհետ` յուրաքանչյուր օր` մինչև ուշ երեկո, կարելի է վճարել կոմունալ ծառայությունների դիմաց, կատարել բանկային փոխանցումներ, ստանալ և ուղարկել դրամական միջոցներ միջազգային դրամական փոխանցումների համակարգերով, վճարել ինտերնետի և բջջային կապի ծառայությունների դիմաց ՄոբիԴրամ ՓԲ ընկերության Նալբանդյան նորաբաց մասնաճյուղում, ինչպես նաև կարելի է օգտվել Ամիրյան մասնաճյուղի ծառայություններից արդեն մինչև ժամը 22:00:

ՄոբիԴրամի նորաբաց Նալբանդյան մասնաճյուղը տեղակայված է «Ռոստելեկոմ»-ի Կենտրոնական վաճառքի և սպասարկման սրահում, իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնում գործող Ամիրյան մասնաճյուղը` Հանրապետության Հրապարակի հարևանությամբ:

Մանրամասն տեղեկությունների համար կարելի է զանգահարել ՄոբիԴրամի թեժ գիծ` 444 կամ 093297444:

Share