Բաժին. Բիզնես

Airbus-ը հնարավոր է այլևս չարտադրի A380 մոդելի ինքնաթիռներ

Եվրոպական խոշորագույն ավիակոնցեռն Airbus Group NV-ը հայտարարել է A350 նոր ինքնաթիռների մատակարարման հետաձգման, ինչպես նաև A380 ամենամեծ ինքնաթիռների արտադրությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին:

Բաժնետերերի հետ հանդիպմանը կոնցեռնի ֆինանսական տնօրեն Հարալդ Վիլհելմը ասել է, որ մինչև 2018 թվականը Airbus-ը պարտավոր է որոշել A380-ի ճակատագիրը: Ավիաարտադրողը կա´մ A380-ը կզինի վառելիքը խնայող շարժիչներով կա´մ ընդհանրապես կհրաժարվի դրանց արտադրությունից: Ընդ որում` А380-ը, որը թողարկվում է 2007-ից, միայն 2015-ին է ընկերությանը շահույթ բերելու: Ներկայում Airbus-ը ունի այդ մոդելի 318 պատվեր, ինչը կազմում է կանխատեսված պահանջարկի մոտ մեկ քառորդը: A380-ի հիմնական պատվիրատուն Emirates ընկերությունն է, որը մտադիր է գնել 140 ինքնաթիռ:

Share