Բաժին. Բիզնես

Google-ը ՌԴ-ից դուրս կբերի ինժեներատեխնիկական ծառայությունները

Google-ը Ռուսաստանից դուրս կբերի ինժեներատեխնիկական ծառայությունները` չնայած 2015 թվականին ՌԴ-ում կապիտալ ներդրումներն ավելացնելու մտադրությանը: Bloomberg գործակալության տվյալներով` որոնողական հսկան նման քայլ է արել նաև այլ երկրներում` ներառյալ Նորվեգիան, Ֆինլանդիան և Շվեդիան:

«Մենք խորապես նվիրված ենք մեր ռուսաստանյան օգտատերերին և սպառողներին: Հատուկ նրանց համար Ռուսաստանում աշխատում է մեր մասնագետների հավատարիմ թիմը»,- ասված է ընկերության հաղորդագրությունում:

Google Inc. ամերիկյան կորպորացիան տնօրինում է Google` ամենահայտնի որոնողական համակարգը: Google-ի սեփականությունն են համարվում նաև YouTube վիդեոհոսթինգը, Gmail փոստային ծառայությունը, Google+ սոցիալական ցանցը: Ընկերությունը նաև բջջային հեռախոսների Аndroid օպերացիոն համակարգի մշակողն է: Google-ի կապիտալիզացիան NASDAQ բորսայում գնահատվում է 360,43 մլրդ դոլար:

Share