Բաժին. Բիզնես

Beeline-ը ընդլայնել է բջջային ցանցի ծածկույթը Երևանում և 6 մարզում

Beeline-ը հայտարարում է GSM և 3G ցանցերի ծածկույթի հերթական ընդլայնման մասին մայրաքաղաքում և Հայաստանի մարզերում:

Մասնավորապես, նոր 3G բազային կայաններ են տեղադրվել Արագածոտնի, Արարատի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Լոռու և Տավուշի մարզերում: Beeline-ի բջջային ցանցի ծածկույթը բարելավվել է նաև Երևանում և Արարատի մարզում նոր GSM կայանների տեղադրման շնորհիվ: 

«Աշխատելով «Պարզ, հարմար, քեզ համար» կարգախոսի ներքո` մենք գիտակցում ենք, որ ծառայություններից օգտվելու հարմարավետությունը հնարավոր չէ ապահովել առանց որակյալ բջջային կապի և ծածկույթի: Մենք շարունակաբար աշխատում ենք ցանցի բարելավման ուղղությամբ` հատկապես հաշվի առնելով մեր հաճախորդների մշտապես աճող թիվը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Նշենք, որ նոյեմբեր ամսվա ընթացքում Beeline-ը նաև բարելավել է երկրորդ և երրորդ սերունդի ցանցերի ծածկույթը «Զվարթնոց» օդանավակայանում:

Share