Բաժին. Բիզնես

Ընթացիկ տարում «Աէրոֆլոտը» նախատեսում է 15%-ով ավելացնել ուղևորափոխադրումների ծավալը

Ընթացիկ տարում «Աէրոֆլոտ» ընկերությունը նախատեսում է փոխադրել 23 մլն ուղևոր, ինչը 15%-ով ավելի է, քան 2013 թվականի ցուցանիշը, ասված է ավիափոխադրողի թվիթերյան միկրոբլոգում: Այնտեղ նշված է նաև, որ ընթացիկ տարվա արդյունքներով` «Աէրոֆլոտի» ուղևորափոխադրումների ծավալը կազմում է 34 մլն մարդ, այն դեպքում, երբ 2013-ին այդ ցուցանիշը կազմել է 31,4 միլիոն:

Ընկերության տարածած հաղորդագրությունում նշված է, որ ՌԴ խոշորագույն ավիափոխադրողը մինչև 2025 թվականը կփոխադրի տարեկան ավելի քան 70 մլն ուղևորի, որոնցից 30 միլիոնը` միայն Ռուսաստանի տարածքում:

Նկատենք, որ «Աէրոֆլոտի» հիմնական բաժնետերը «Ռոսիմուշեստվո» ընկերությունն է (51,17%): Մյուս բաժնետերի թվում են «Աէրոֆլոտ-Ֆինանս» դուստր ձեռնարկությունը (5,7%), «Ռոստեխ» պետական կորպորացիան (3,55%):

Share