Բաժին. Բիզնես

Beeline–ը գործարկել է IPTV ծառայության նոր ընդլայնաված փաթեթը

Beeline-ը հայտարարում է IPTV ծառայության շրջանակում նոր ընդլայնված հեռուստաալիքների փաթեթի գործարկման մասին։ Ընդլայնված փաթեթում ներառված են 22 հեռուստալիք, այդ թվում այնպիսի հանրահայտ ալիքներ, ինչպիսին են НТВ-Мир, Discovery Science, Discovery World, Eurosport News, Первый канал Всемирная сеть և այլն։ Հեռուստաալիքների նոր փաթեթի ամսական վարձը կազմում է 5000 դրամ։

«Սուրբ ծննդյան և ամանորյա տոների նախաշեմին ուրախ ենք առաջարկել մեր հաճախորդներին հեռուստաալիքների ավելի ընդլայնված փաթեթ՝ այսպիսով դարձնելով նրանց օրն ավելի հաճելի և հետաքրքիր։ «Մենք աշխատում ենք կյանքն ավելի լավ դարձնելու» կարգախոսի ներքո և այս նախատոնական օրերին Beeline-ը շարունակում է մնալ իր հաճախորդների կողքին՝ առաջարկելով նրանց հեռահաղորդակցության ծառայությունների ողջ փաթեթը՝ սկսած ֆիքսված և բջջային կապից վերջացրած ինտենետի և թվային հեռուստաընկերության ծառայություններով», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ընդլայնված փաթեթը ներառում է 81 հեռուստաալիք, իսկ բազային փաթեթը ներառում է 59 ալիք։ Բազային փաթեթի ամսական վարձը կազմում է 3000 դրամ։

Նշենք, որ IPTV ծառայությունը հասանելի է Հայաստանի Beeline ֆիքսված կապի բաժանորդների գրեթե 80 տոկոսին։ IPTV ծառայության սակագների, ծածկույթի և հեռուստաալիքների ցանկի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ,  զանգահարելով 8070 անվճար հեռախոսահամարին կամ այցելելով www.beeline.am կայք։ 

Share