Բաժին. Բիզնես

Twitter-ը և Foursquare-ը գործընկերներ կդառնան

Twitter միկրոբլոգը 2015 թվականից կսկսի համագործակցել Foursquare բջջային հավելվածի գեոլոկացիոն ծառայության հետ: Twitter-ը որոշել է կատարելագործել գեոթեգերը` հաղորդագրություններն առավել ինֆորմացիոն և հետաքրքրական դարձնելու համար:
Ներկայում այդ ոլորտում միկրոբլոգի սեփական հնարավորությունները փոքր են: Այդ իսկ պատճառով, որպես գործընկեր, Twitter-ը ընտրել է ամենահայտնի ծառայություններից մեկին, որը տեղեկացնում է օգտատիրոջ գտնվելու վայրի մասին:
Twitter-ն առցանց սոցիալական միկրոբլոգային ցանց է, որը օգտատերերին հնարավորություն է տալիս ուղարկել և կարդալ մինչև 140 նիշ տեքստային գրառում` թվիթ։ Հիմնադրվել է 2006թ. մարտ ամսին։
Share