Բաժին. Բիզնես

Android-ը 2015 թվականին հանդես կգա ավտոմեքենաների համար նոր օպերացիոն համակարգով

Android-ը 2015 թվականին կներկայացնի ավտոմեքենաների համար նախատեսված նոր օպերացիոն համակարգ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` հավելելով, որ «տրանսպորտային միջոցներն անգամ կարող են միացված չլինել Android համակարգով աշխատող հեռախոսներին»:

Գործակալության տվյալներով` Android-ի սեփականատերը համարվող Google ընկերությունը մտադիր է նոր համակարգի շնորհիվ ավտոմոբիլային արդյունաբերությունում ամրապնդել սեփական դիրքերը:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Apple-ը թողարկել էր CarPlay գործառույթը` ավտոմեքենաներում iPhone հեռախոսների կիրառումը բարելավելու համար:

Share