Բաժին. Բիզնես

Հագուստի խոշորագույն վաճառողները դադարեցրել են ապրանքների մատակարարումը ՌԴ

Ռուբլու գահավիժման պատճառով հագուստի, կոշիկի և աքսեսուարների խոշորագույն վաճառողները դադարեցրել են ապրանքների մատակարարումը Ռուսաստան։

ՌԴ հետ առևտրային հարաբերությունները սառեցրել է իսպանական շուկայի առաջատար Inditex կոնցեռնը (որին պատկանում են Zara, Oysho և Bershka և այլ ապրանքանիշներ), ինչպես նաև BNS Group-ը, որը Ռուսաստանում կառավարում է Calvin Klein, Armani Jeans, Michael Kors և TopShop ցանցերը։

Որոշակի խնդիրներ են առաջանում նաև վարձակալության վճարների հետ. երկրի որոշ շրջաններում վաճառողները խնդրում են վարձակալության արձակուրդ` գոնե մինչև հաջորդ գարուն։

Kira Plastinina և Lublu խանութները ևս ժամանակավորապես դադարեցրել են մատակարարների հետ հարաբերությունները և ներկայում նրանց հետ քննարկում են նոր պայմանները, ասել է ընկերության գլխավոր տնօրեն Յան Հեերեն: Sela ընկերությունը ևս ապրանքների մատակարարման գների վերաբերյալ բանակցություններ է վարում և հրաժարվել է մանրամասները հրապարակելուց:

Share