Բաժին. Բիզնես

Amazon-ը գործարկեց արագընթաց առաքման ծառայություն

Աշխարհի խոշորագույն առցանց ռիթեյլերը համարվող Amazon ընկերությունը հայտարարել է Նյու Յորքի Մանհեթեն շրջանում Prime Now կոչվող արագընթաց առաքման ծառայության գործարկման մասին: Այդ ծառայությունից օգտվողները կարող են ապրանքներն ստանալ պատվիրելուց հետո 1 ժամվա ընթացքում:

Արագընթաց առաքումը տարածվում է ավելի քան 25 հազար անուն բազային ապրանքների (թղթե անձեռոցիկներ, շամպուն, գրքեր, մարտկոցներ և այլն) վրա: Ծառայությունից օգտվելու համար, որը հասանելի է առավոտյան ժամը 6-ից մինչև կեսգիշեր, անհրաժեշտ է ներբեռնել սմարթֆոնների համար նախատեսված Prime Now հավելվածը: Մեկ ժամվա ընթացքում առաքումն արժե 7,99 դոլար, իսկ եթե գնորդը պատրաստ է սպասել 2 ժամ, ապա առաքումը դառնում է անվճար:

Ինչպես նկատում է The Wall Street Journal թերթը, Amazon-ը Prime Now ծառայությունը թողարկել է շուկայում ապրանքների արագընթաց առաքում առաջարկող ավանդական ռիթեյլերների և բազմաթիվ սթարթափների աճող մրցակցության ֆոնին:

Share