Բաժին. Բիզնես

Procter&Gamble-ը վաճառում է Camay բրենդը

Reuters-ի փոխանցմամբ` Procter&Gamble-ը Camay և Zest օճառային ապրանքանիշները վաճառում է Unilever ընկերությանը: Ամերիկյան կորպորացիան Unilever-ին վաճառում է նաև Մեքսիկայում գործող Talisman արտադրական կենտրոնը, որտեղ աշխատում է 170 մարդ:

Նկատենք, որ այս տարվա օգոստոսին P&G-ը որոշել էր ձերբազատվել 80–100` դանդաղ զարգացող արտադրական հոսքերից` առավելապես 80 ապրանքանիշների վրա կենտրոնանալու նպատակադրումով, որոնք ընկերությանը բերում են իրական եկամուտներ: Խոսքը վերաբերում է այնպիսի հայտնի ապրանքանիշներին, ինչպիսիք են Tide-ը և Pampers-ը:

Ավելի վաղ, հայտնի միլիարդատեր Ուորեն Բաֆեթին պատկանող Berkshire Hathaway ներդրումային հիմնադրամը հայտարարել էր Procter&Gamble-ից Duracell մարտկոցների արտադրության բիզնեսը գնելու մտադրության մասին:

Share