Բաժին. Բիզնես

Rockstar կոնսորցիումը 900 մլն դոլարի գործարք է կնքել RPX պատենտային ագրեգատորի հետ

The Financial Times-ի տեղեկացմամբ` Rockstar կոնսորցիումը, որում ներառված են այնպիսի հայտնի ընկերություններ, ինչպիսիք են Apple-ը, Microsoft-ը, BlackBerry-ն, Ericsson-ը և Sony-ն, 900 մլն դոլարի գործարք է կնքել RPX պատենտային ագրեգատորի հետ: Այդպիսով` Rockstar-ի դատական գործընթացը Samsung-ի, LG-ի և սմարթֆոն արտադրող այլ ընկերությունների հետ ավարտվել է:

RPX-ի կազմում ընդգրկված են 30-ից ավելի ընկերությունններ, այդ թվում` Google-ը և Cisco-ն: RPX-ը 900 մլն դոլար կվճարի այն պատենտների ձեռքբերման և օգտագործման համար, որոնք Rockstar-ը 2011 թվականին 4,5 մլրդ դոլարով գնել էր Nortel սնանկացած ընկերությունից: Այն ժամանակ ձեռք էր բերվել 6 հազար պատենտ: RPX-ի հետ գործարքը վերաբերում է միայն 4 հազար պատենտներին, որոնց պատճառով էլ Rockstar-ը դատի էր տվել մի քանի առաջատար արտադրողների (Samsung, LG, Huawei, HTC):

Share