Բաժին. Բիզնես

Չինաստանում արգելափակվել է Gmail-ը

Չինաստանում արգելափակվել է ամերիկյան Google ընկերության Gmail փոստային ծառայությունը: Այս մասին հաղորդում է The Guardian թերթը:

GreatFire.org-ի տվյալներով (որը զբաղվում է ՉԺՀ-ում խոսքի ազատության պաշտպանությամբ)` դեկտեմբերի 26-ին Չինաստանում արգելափակվել են Gmail-ի մեծ քանակությամբ էլեկտրոնային հասցեներ։ Օգտատերերի խոսքով` ծառայությունը հասանելի չի եղել նաև այսօր` դեկտեմբերի 29-ին:

Gmail ծառայության խափանումը զգալիորեն կդժվարացնի էլեկտրոնային հաղորդակցությունը Չինաստանում գործող ընկերությունների համար, որոնք Gmail-ն օգտագործում են իրենց կորպորատիվ նամակների համար, հայտարարել են GreatFire-ի ներկայացուցիչները: Ընդ որում` ՉԺՀ արտաքին գործերի նախարարի խոսնակ Հուա Չունին խոստովանել է, որ տեղյակ չէ Gmail-ի արգելափակման մասին` հավելելով, որ կառավարությունն ամեն կերպ աշխատում է օտարերկրացի ներդրողների համար լավ գործարար միջավայր ստեղծելու ուղղությամբ:

Share