Բաժին. Բիզնես

«Դաունթոնի աբբայությունը» սերիալը բրիտանական զբոսաշրջության ոլորտը կհարստացնի 22 մլրդ ֆունտ ստերլինգով

ITV ընկերության «Դաունթոնի աբբայությունը» սերիալը 2015 թվականին բրիտանական զբոսաշրջության ոլորտը կհարստացնի 22 մլրդ ֆունտ ստերլինգով, գրում է The Sun թերթը: Հեռուստաշոուն դեպի Մառախլապատ Ալբիոն է գրավում մեծ թվով զբոսաշրջիկների Չինաստանից, Ճապոնիայից և Միացյալ Նահանգներից: Այդ երկրներից շատ զբոսաշրջիկներ արդեն 2015 թվականին Բրիտանիա այցելելու համար նախապես տոմսեր են պատվիրել:

Թերթը մեկնաբանում է, որ չինական, ճապոնական և ամերիկյան զբոսաշրջիկները սովորաբար մեծ ծախսեր են անում շրջագայությունների ընթացքում: Մասնավորապես` Չինաստանի որոշ քաղաքացիներ Շոտլանդիայի որսորդական տուրերին մասնակցելու համար վճարում են 100 հազարական ֆունտ ստերլինգ:

Բրիտանական զբոսաշրջության ոլորտի պատասխանատուների կանխատեսումներով` հենց «Դաունթոնի աբբայությունը» սերիալի երկրպագուներն էլ կօգնեն 2015-ին Միացյալ Թագավորությունում զբոսաշրջիկների կողմից ծախսվող գումարների 4,5%-ով ավելացմանը:

Share