Բաժին. Բիզնես

ԿԱՐԱՍ-ը բացել է 2 նոր մասնաճյուղ

Ամանորի նախաշեմին Կարաս ազգային սննդի ցանցը հաճելի անակնկալ է մատուցել իր հաճախորդներին՝ բացելով միանգամից 2 նոր մասնաճյուղ: Այժմ ցանցը ներառում է իր մեջ 13 ռեստորան և բիստրո:

Նոր բացված մասնաճյուղերից մեկը, որը ներկայանում է «ռեստորան» ձևաչափով, գտնվում է անմիջապես քաղաքի սրտում՝ Հանրապետության Հրապարակի հարևանությամբ՝ Աբովյան 1/1 հասցեում: Ռեստորանի ընդհանուր տարածքը կազմում է 200քմ: Սա արդեն չորրորդ Կարասն է Երևանի կենտրոնում, որը հնարավորություն կընձեռի սպասարկել ավելի մեծ քանակությամբ հաճախորդների պիկ ժամերին:   

Երկրորդ մասնաճյուղը գտնվում է Երևանի ամենամեծ վարչական շրջանում՝ Էրեբունիում, Արցախի 2/8 հասցեում: Գտնվելով երկաթուղային կայարանի և «Կայարանի շուկա» գյուղատնտեսական շուկայի հարևանությամբ՝ նոր Կարաս բիստրոն, որի ընդհանուր մակերեսը կազմում է 150 քմ, այցելուներին հնարավորություն կընձեռի արագ, մատչելի և ամենակարևորը որակյալ սնվել: 

Նոր մասնաճյուղերում ներկայացված ապրանքատեսականին բաղկացած է մոտ 300 ապրանքային միավորից: Ճաշացանկի հիմքում ընկած են հայկական ավանդական խոհանոցի լավագույն կերակրատեսակները, իսկ ինտերիերը ձևավորված է ժամանակակից ոճով: 

Ինչպես ցանցի մյուս մասնաճյուղերում, այստեղ ևս գործում են ցանցի ստանդարտ ծառայությունները` արագ և համեղ առաքում, անկանխիկ վճարումներ, թեժ գիծ և այլն:  

Աբովյան 1/1 հասցեում գտնվող ռեստորանը և Արցախ փողոցի բիստրոն աշխատում են ամեն օր՝ 10:00-01:00:

ԿԱՐԱՍ ազգային սննդի ցանցը հիմնադրվել է 2005թ. Հայաստանում: Առաջին մասնաճյուղը եղել է ԿԱՐԱՍ բիստրոն Աբովյան քաղաքում: Հետագայում բացվել են ևս 4 բիստրոներ Երևան քաղաքի տարբեր համայնքներում, 5 ռեստորան Երևան քաղաքում, 1 drive thru ֆորմատի ռեստորան Լենինգրադյան 1/1 հասցեում,  1 ռեստորան ԵրևանՄոլ առևտրի և զվարճանքի կենտրոնում և 1 ռեստորան Ծաղկաձոր քաղաքում:

2008թ.-ից ընկերությունը մեկնարկել է սեփական առաքման ծառայությունը, որն այսօր խոշորագույններից մեկն է ողջ Հայաստանում:

Յուրաքանչյուր ամիս ԿԱՐԱՍ-ը սպասարկում է ավելի քան 90 հազար հաճախորդի:

Share