Բաժին. Բիզնես

Ցուկերբերգը քննարկել է չինական Xiaomi-ում ներդրումներ կատարելու հեռանկարը

Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը քննարկել է սմարթֆոններ և պլանշեթներ արտադրող չինական Xiaomi առաջատար ընկերությունում ներդրումներ կատարելու հնարավորությունը:

Reuters-ի տեղեկացմամբ` բանակցությունները սկսվել են անցյալ տարվա հոկտեմբերին` Ցուկերբերգի պեկինյան այցի շրջանակներում, երբ Xiaomi-ն 1,1 մլրդ դոլարի ֆինանսավորում փնտրելու փուլում էր գտնվում: Երկու խոշոր ընկերությունների ղեկավարները քննարկել են Xiaomi-ում խոշորագույն սոցիալական ցանցի կողմից մասնաբաժին ունենալու հեռանկարը` քաղաքական և առևտրային արդյունավետության տեսանկյունից: Սակայն գործարքն առայժմ չի կնքվել: Ընդ որում` Facebook-ում և Xiaomi-ում զերծ են մնացել մեկնաբանություններից:

Reuters-ի տվյալներով` Facebook-ը ցանկանում է դուրս գալ չինաստանյան շուկա, իսկ Xiaomi-ն ձգտում է բիզնեսի ընդլայնման, այդ իսկ պատճառով երկուսն էլ քաջ գիտակցում են համատեղ աշխատանքի կարևորությունը:

Ի դեպ` Xiaomi-ն գնահատվում է 45 մլրդ դոլար, իսկ Facebook-ի կապիտալիզացիան 214, 64 մլրդ դոլար է:

Share