Բաժին. Բիզնես

Adobe-ը 2 մլրդ դոլարով ընդլայնում է բաժնետոմսերի ետգնման ծավալը

Adobe Systems-ը ընդլայնում է սեփական բաժնետոմսերի ետգնման ծավալը: Ընկերության հաղորդագրությունում ասվում է, որ մինչև 2017 ֆինանսական տարվա վերջը, որն Adobe-ի համար կավարտվի 2017-ի նոյեմբերին, նախատեսվում է ետ գնել ևս 2 մլրդ դոլարի բաժնետոմս:

2014-ին ընկերության համախառն շահույթը կազմել է 4,147 մլրդ դոլար: Վերջին երեք ամսում Adobe-ի կապիտալիզացիան աճել է 15%-ով:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին Adobe Systems-ը 800 մլն դոլարով ձեռք էր բերել պատկերների և տեսանյութերի վաճառքով զբաղվող Fotolia ֆոտոբանկը:

Share