Բաժին. Բիզնես

Նավթային ծառայությունների խոշորագույն ընկերությունը կրճատում է 9 հազար աշխատատեղ

Schlumberger նավթային ծառայությունների խոշորագույն ընկերությունը կրճատում է 9 հազար աշխատակցի, ինչը կազմում է աշխատատեղերի ընդհանուր քանակի 7,1%-ը: Կրճատման պատճառը նավթի գների անկումն է և ընթացիկ տարում սպասվող նավթարդյունահանողների ծախսերի նվազումը, ասված է ընկերության հաղորդագրությունում:

Schlumberger-ը հայտարարել է, որ աշխատակազի կրճատմամբ պայմանավորված` ընկերությունը դուրս կգրի 296 մլն դոլար:

«Հումքի գների անկմանը և 2015-ին հետազոտական և արդյունահանման նպատակներով կատարվող ծախսերի նվազմանն ի պատասխան` Schlumberger-ը որոշում է կայացրել կրճատել աշխատատեղերը` 2015-ի համար կանխատեսվող ակտիվությանն ավելի լավ դիմակայելու համար»,-ասված է հաղորդագրությունում:

Share