Բաժին. Բիզնես

Samsung-ը կարող է գնել կանադական BalckBerry ընկերությունը

Ինչպես տեղեկացնում geek.am-ը, անցյալ շաբաթ հանդիպում է տեղի ունեցել Samsung և BlackBerry ընկերությունների միջև, որի ընթացքում քննարկվել է կանադական արտադրողի հնարավոր ձեռքբերման հարցը:

Samsung-ը պատրաստ է BlackBerry ընկերության յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց 13,35-ից մինչև 15,49 ԱՄՆ դոլար վճարել: Ընդհանուր գործարքը գնահատվում է 7,5 մլրդ ԱՄՆ դոլար: BlackBerry-ն գնելու դեպքում Samsung-ին կհաջողվի զգալիորեն ընդլայնել ընկերության արտոնագրային պորտֆելն ու սմարթֆոնների շուկայում ամրապնդել դիրքերը:

BlackBerry-ն առայժմ հերքում է Samsung-ի հետ բանակցություններ վարելու մասին լուրերը, սակայն չի կարելի բացառել այն տարբերակը, որ ընկերությունները պարզապես ցանկանում են քննարկել գործարքը ոչ ֆորմալ մթնոլորտում: 

Share