Բաժին. Բիզնես

IBM-ի զուտ շահույթը 2014-ին նվազել է 27%-ով

Ամերիկյան International Business Machines (IBM) կորպորացիայի զուտ շահույթը նախորդ տարվա կտրվածքով նվազել է 27%-ով և կազմել 12 մլրդ դոլար:

Հաշվետու տարում IBM-ի եկամուտները նվազել են 5,7%-ով և կազմել 92,8 մլրդ դոլար: Տեխնոլոգիական ծառայությունների վաճառքից ստացված եկամուտները կրճատվել են 3,7%-ով (մինչև 37,1 մլրդ դոլար), իսկ բիզնես ծառայություններինը` 3%-ով (17,8 մլրդ դոլար):

IBM-ը ապարատային և ծրագրային ապահովման, ինչպես նաև ՏՏ ծառայությունների խոշորագույն նախագծողն ու մատակարարն է: Ընկերության բաժնետոմսերի 99,9%-ը գտնվում է ազատ շրջանառության մեջ և վաճառվում է Նյու Յորքի ֆոնդային բորսայում: Ներկայում` IBM-ի կապիտալիզացիան գնահատվում է 155,3 մլրդ դոլար:

Share