Բաժին. Բիզնես

Toyota-ն կրկին առաջատար է ավտոմեքենաների վաճառքի թվով

Ճապոնական Toyota Motor կորպորացիան 2014 թվականին ևս պահպանել է ավտոմեքենաների խոշորագույն իրացնողի դիրքերը: Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն` դուստր ձեռնարկությունների հետ միասին Toyota-ն նախորդ տարում կարողացել է վաճառել 10,23 մլն մեքենա, ինչը 3%-ով գերազանցում է 2013թ. ցուցանիշը: Ավելին, իր պատմության մեջ առաջին անգամ ճապոնական ավտոարտադրողը կարողացել է վաճառել ավելի քան 10 մլն մեքենա: Այսպիսով, Toyota-ն կրկին առաջ է անցել իր գլխավոր մրցակիցները համարվող գերմանական Volkswagen-ից և ամերիկյան General Motors-ից: Ընդ որում` Toyota-ն այս ցուցանիշով արդեն երրորդ տարին անընդմեջ առաջին հորիզոնականում է:

Ընթացիկ տարում կորպորացիան նախատեսում է վաճառքների ծավալը կրճատել 1%-ով և իրացնել 10,15 մլն միավոր ավտոմեքենա: Կանխատեսվող կրճատումը առավելապես պայմանավորված է զարգացող երկրներում, ինչպես Ռուսաստանն է, սկիզբ առած ճգնաժամային իրավիճակով:

Share