Բաժին. Բիզնես

eBay-ի շահույթն ավելացել է 10%-ով

Հոկտեմբեր-դեկտեմբեր հատվածում eBay համացանցային խոշորագույն աճուրդի զուտ շահույթն աճել է մոտ 10%-ով և կազմել 936 մլն դոլար` 2013թ. նույն ամիսներին արձանագրված 850 մլն դոլարի համեմատ: Հաշվետու եռամսյակում եկամուտներն ավելացել են 9%-ով` հասնելով 4,921 մլրդ դոլարի: Նախորդ տարվա ցուցանիշը կազմել է 4,530 մլրդ դոլար:

2014 թվականի արդյունքներով` eBay-ը արձանագրել է 41 մլն դոլարի վնաս` մեկ տարի առաջ նկատված 2,856 մլրդ դոլար շահույթի համեմատ: Միևնույն ժամանակ` եկամուտներն ավելացել են 12%-ով` գերազանցելով 17,9 մլրդ դոլարը:

PayPal էլեկտրոնային համակարգը, որը eBay-ը 1,3 մլրդ դոլարով ձեռք էր բերել 2002-ին, հոկտեմբեր-դեկտեմբեր հատվածում եկամուտներն ավելացրել է 16%-ով (2,163 մլրդ դոլար): PayPal-ի միջոցով կատարված վճարումների ծավալն ավելացել է 24%-ով` կազմելով 64,3 մլրդ դոլար: Երեք ամսում գրանցվել է 4,6 մլն նոր օգտատեր: Անցյալ տարեվերջի արդյունքներով` ակտիվ օգտատերերի թիվը գերազանցել է 161 միլիոնը:

Share