Բաժին. Բիզնես

ՎիվաՍել-ՄՏՍ. Նոր USB մոդեմ հատուկ՝ «Skype»-ից օգտվելու համար

Այժմ բաժանորդագրվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «ՄՏՍ կոնեկտ ուսանողական», «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» և «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» հետվճարային ինտերնետային սակագնային պլաններից մեկին 12 ամսով՝ բաժանորդը կարող է ստանալ մինչև 42,2 Մբիթ/վրկ արագություն ապահովող և Skype ծառայությունից օգտվելու համար օպտիմացված «ՄՏՍ կոնեկտ E3351» USB մոդեմն` անվճար:

Այս տարբերակով, սակագնային պլանի բաժանորդագրվելիս «Skype» ծառայությունը ակտիվացնելու դեպքում, «Skype» օգտագործելիս ինտերնետի սպառվող ծավալը չի հանվում սակագնային պլանով ամսական տրամադրվող գերարագ փաթեթից: Բացի այդ, «Skype» ծառայությունից օգտվելու ընթացքում սակագնային պլանով նախատեսված գերարագ ինտերնետ-փաթեթը սպառելուց հետո արագությունը սակագնային պլանով չի սահմանափակվում:

«Skype»-ից հատուկ պայմաններով օգտվելու ծառայության արժեքը կազմում է ամսական 500 դրամ:

Մոդեմի արժեքը 50 000 դրամ է՝ առաջարկվող սակագնային պլաններից մեկին անժամկետ բաժանորդագրվելու դեպքում:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:  Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage

Share