Բաժին. Բիզնես

Starbucks-ի զուտ շահույթն աճել է 82%-ով

Սրճարանների խոշորագույն ցանցը համարվող Starbucks ընկերության զուտ շահույթը ֆինանսական տարվա առաջին եռամսյակում աճել է 82%-ով` ամերիկյան տոներին նկատված վաճառքների աճի շնորհիվ: 

Հաշվետու եռամսյակում, որն ավարտվել է դեկտեմբերի 28-ին, շահույթը կազմել է 983,1 մլն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 540,7 մլն դոլարի համեմատ:

Ամերիկյան ընկերության եկամուտներն ավելացել են 13,3%-ով` մինչև 4,803 մլրդ դոլար: Օպերացիոն շահույթը 19,2%-ից կրճատվել է մինչև 19,1%: Տարեկան արտահայտությամբ` Starbucks-ի բաժնետոմսերը թանկացել են 4,7%-ով:

Share