Բաժին. Բիզնես

Թիմ Քուքը 2014-ին վաստակել է 9,2 մլն դոլար

Apple-ի ղեկավար Թիմ Քուքը 2014 ֆինանսական տարում վաստակել է 9,2 մլն դոլար: Այս մասին տեղեկանում ենք ընկերության փաստաթղթերից: Ընդ որում` Քուքի աշխատավարձը կազմել է 1,7 մլն դոլար, մնացած միջոցները ստացվել են առաջադրանքները գերազանց կատարելու համար թոփ մենեջերներին հատկացվող պարգևավճարների շրջանակում:

Մեկ տարվա ընթացքում Թիմ Քուքի եկամուտները ավելացել են ավելի քան երկու անգամ: Նկատենք, որ 2013-ին նա վաստակել էր 4,3 մլն դոլար, իսկ 2012-ին` 4,2 մլն դոլար:

Անցած ֆինանսական տարվա արդյունքներով` ամերիկյան ՏՏ հսկայի եկամուտները կազմել են 182,8 մլրդ դոլար, զուտ շահույթը` 39,5 մլրդ դոլար: Ըստ ընկերության կանխատեսումների` 2015թ. առաջին եռամսյակում Apple-ի եկամուտներն սպասվում են 63,5-66,5 մլրդ դոլարի սահմանում:

Ընկերության կապիտալիզացիան գնահատվում է 659,2 մլրդ դոլար:

Share