Բաժին. Բիզնես

Առաջին եռամսյակում Apple-ի շահույթը կազմել է 18 մլրդ ԱՄՆ դոլար

2015թ.առաջին ֆինանսական եռամսյակում ամերիկյան Apple ընկերության զուտ շահույթն աճել է ռեկորդային 48%-ով և կազմել է 18 մլրդ ԱՄՆ դոլար (Apple-ի համար առաջին եռամսյակը մեկնարկում է  2014թ. նոյեմբերին): Նշենք, որ հաշվետու եռամսյակում ընկերության եկամուտները կազմել են 74.6 մլրդ ԱՄՆ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ ավելանալով 18 մլրդ դոլարով:

Ընկերության եկամուտների հիմնական մասը ստացվել է iPhone սմարթֆոնների վաճառքից: Ընդհանուր առմամբ` առաջին եռամսյակում ՏՏ հսկան վաճառել է 74.5 մլն հատ iPhone: Ընկերության ֆինանսական հաշվետվությունում նշվում է, որ եկամուտների հիմնական մասը գոյացել է iPhone-ների վաճառքից և AppStore-ում իրականացված գործարքներից:

Նշենք, որ հաշվետվության ներկայացման պահին Apple-ի հաշվին առկա կանխիկ գումարը կազմել է 178 մլրդ դոլար, իսկ առաջին եռամսյակի ընթացքում բաժնետոմսերի գինն ավելացել է 5%-ով:

Share