Բաժին. Բիզնես

2014-ի ընթացքում Facebook-ի շահույթը կրկնապատկվել է

2014թ. չորրորդ եռամսյակի արդյունքներով` Facebook սոցիալական ցանցի զուտ շահույթը կազմել է 701 մլն դոլար, ինչը 34%-ով ավելին է, քան 2013թ. ցուցանիշը: Ընդ որում` 2014թ. ընթացքում ընկերության զուտ շահույթը գրեթե կրկնապատկվել է` հասնելով 2,9 մլրդ դոլարի:

Չորրորդ եռամսյակում ընկերության եկամուտները ցուցադրել են 40% աճ և կազմել 3,85 մլրդ դոլար: Ընդհանուր առմամբ` 2014-ին Facebook-ի եկամուտներն ավելացել են 58%-ով (2,47 մլրդ դոլար):

Եռամսյակային եկամուտների գերակշիռ մասը գոյացել է գովազդից: Այս հատվածում եկամուտների ընդհանուր ծավալը գնահատվել է 3,59 մլրդ դոլար: Ընդ որում` գովազդային եկամուտների 69%-ը բաժին է ընկել շարժական գովազդին:

Անցած տարվա արդյունքներով` սոցիալական ցանցի օրական լսարանն ավելացել է 18%-ով` հավասարվելով 890 միլիոնի, որից 745 միլիոնը` շարժական օգտատերերն են: 2014-ին վերջինների թիվն ավելացել է 26%-ով և կազմել 1,19 մլրդ մարդ:

Facebook-ը համարվում է խոշորագույն սոցիալական ցանցը, որի կապիտալիզացիան գնահատվում է 212 մլրդ դոլար (NASDAQ): Ընկերությունը հիմնադրվել է 2004-ին` ազգությամբ հրեա Մարկ Ցուկերբերգի կողմից:

Share