Բաժին. Բիզնես

«Գազպրոմի» շահույթը երրորդ եռամսյակում 2,6 անգամ նվազել է

«Գազպրոմի» զուտ շահույթը 2014թ. երրորդ եռամսյակի արդյունքներով նվազել է 2,6 անգամ և կազմել 105,676 մլրդ ռուբլի: Վաճառքից ստացված եկամուտների ծավալը նվազել է 5,9%-ով և կազմել 1 տրլն 133,59 մլրդ ռուբլի: Փոխարժեքի տատանումներից կրած վնասի չափը գնահատվել է 272,727 մլրդ ռուբլի, ինչն ավելի բարձր է, քան կանխատեսվող ամենավատեսական ցուցանիշը: Դրամական ազատ հոսքը պահպանվել է դրական գոտում (4,697 մլրդ ռուբլի):

Ընդհանուր առմամբ` 2014թ. առաջին 9 ամիսներին ռուսական գազային հսկայի զուտ շահույթը նվազել է 35,2%-ով և կազմել գրեթե կես տրիլիոն ռուբլի: Համեմատության համար` 2013թ. 9 ամիսներին այդ ցուցանիշը եղել է 858,773 մլրդ ռուբլի: Վաճառքից ստացված եկամուտներն ավելացել են 6,2%-ով (4 տրլն 7,522 մլրդ ռուբլի), իսկ շահույթը գրանցել 15,6% անկում` 998,601 մլրդ ռուբլի: Նկատենք, որ 2013թ. 9 ամիսների արդյունքներով այդ ցուցանիշը կազմել է 1 տրլն 182,900 մլրդ ռուբլի:

Share