Բաժին. Բիզնես

Ֆիննական Nokia-ի շահույթն ավելացել է 12%-ով

Հեռահաղորդակցային սարքավորումների ֆիննական արտադրող Nokia ընկերության զուտ շահույթը 2014թ. չորրորդ եռամսյակի արդյունքներով ավելացել է 12%-ով` մինչև 356 մլն եվրո: Մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմել է 317 մլն եվրո:

Հաշվետու եռամսյակում Nokia-ի եկամուտներն ավելացել են 9%-ով` 3,4 մլրդ եվրոյից հասնելով մինչև 3,8 մլրդ եվրո: Օպերացիոն շահույթը աճել է 28%-ով (524 մլն եվրո):

Nokia-ն ֆիննական անդրազգային ընկերություն է, որը զբաղվում է բջջային, ֆիքսված և IP-ցանցերի համար հեռահաղորդակցային սարքավորումների արտադրությամբ, ինչպես նաև HERE ծառայության մշակմամբ: Nokia-ի բաժնետոմսերը տեղաբաշխված են Նյու Յորքի, Ֆրանկֆուրտի և Հելսինկիի ֆոնդային բորսաներում:

Share