Բաժին. Բիզնես

Chevron-ը կրճատումներ է անում

Նավթի գների կայուն անկման ֆոնին` ամերիկյան Chevron նավթագազային կորպորացիան Փենսիլվանիա նահանգում կկրճատի 162 աշխատողի, ինչը կազմում է տեղական ստորաբաժանման 700 հոգանոց աշխատակազմի 23%-ը: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:

Նշենք, որ Chevron-ի շահույթը 2014 թվականի 4-րդ եռամսյակում տարեկան արտահայտությամբ նվազել է 30%-ով և կազմել 3,47 մլրդ դոլար: Մեկ բաժնետոմսից ստացված շահույթը գնահատվել է 1,85 դոլար: Ընդ որում` 4-րդ եռամսյակում Chevron-ի եկամուտներն ավելացել են մինչև 46,09 մլրդ դոլար: Ամերիկյան արժույթի փոխարժեքի ամրապնդումից ընկերությունը կրել է 432 մլն դոլարի վնաս:

«Սև ոսկու» գների անկման արդյունքում` Chevron-ը նաև հայտարարել է 2015-ի համար կատարվելիք կապիտալ ներդրումների տարեկան ծրագիրը մինչև 35 մլրդ դոլար (13%) կրճատելու մասին:

Նշենք, որ Chevron-ը ExxonMobil-ից հետո ամերիկյան երկրորդ խոշոր էներգետիկ կորպորացիան է:

Share