Բաժին. Բիզնես

Coca-Cola-ն 1800 աշխատատեղ կկրճատի

Coca-Cola-ն հայտարարել է մոտ 1800 աշխատողների կրճատման ծրագրի մասին, որով փորձ կարվի ընկերության ծախսերը նվազեցնել մոտավորապես 3 մլրդ. դոլարով:  Հայտարարության մեջ նշվում է, որ գազավորված ըմպելիքի հսկան, որը տեղակայված է ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում, սկսել է ծանուցել առաջին աշխատակիցներին, և գործընթացը կավարտվի առաջիկա ամիսներին:

Ընկերությունում վստահ են, որ գործընթացի ժամանակ ընկերության աշխատակիցների նկատմամբ կապահովվի արդար և անաչառ վերաբերմունք: Նշենք, որ Coca-Cola-ն ողջ աշխարհում ունի շուրջ 130 000  աշխատող:

Coca-Cola-ն, որը մեծ վնասներ է կրում գազավորված ըմպելիքների սպառման ծավալների կրճատման հետևանքով, հոկտեմբերին հայտնել էր մինչև 2019թ. ծախսերը 3 մլրդ. դոլարով կրճատելու մասին: 

Ընկերությունը հայտնել էր, որ 2014թ. առաջին 9 ամիսների ընթացքում շահույթը կազմել է 6.3 մլրդ. դոլար, ինչը 7.5%-ով քիչ է 2013թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ: Իսկ զուտ հասույթը նվազել  է մոտ 2%-ով` կազմելով 35.1 մլրդ. դոլար:

Share