Բաժին. Բիզնես

Twitter-ը նախատեսում է ԱՄՆ սահմաններից դուրս բացել մշակման առաջին կենտրոնը

Twitter միկրոբլոգերի ծառայությունը նախատեսում է ԱՄՆ սահմաններից դուրս բացել մշակման առաջին կենտրոնը: Այն տեղակայված կլինի Հնդկաստանում:

The Financial Times-ի փոխանցմամբ` այս տարվա հունվարին ընկերությունը 40 մլն դոլարով ձեռք է բերել ZipDial սթարթափը և մտադիր է նախագծի աշխատակիցներին տեղափոխել Բանգալորում գտնվող R&D կենտրոնը: Այս որոշումը պայմանավորված է Twitter-ի` զարգացող երկրներում, մասնավորապես` Հնդկաստանում և Ինդոնեզիայում սեփական ծառայությունները տարածելու մտադրությամբ:

eMarketer-ի տվյալներով` մինչև 2018թ. Հնդկաստանը Twitter-ի համար ԱՄՆ-ից հետո կդառնա երկրորդ խոշորագույն շուկան` 40 մլն օգտատերերով (ներկայում այս ցուցանիշը կազմում է 7 մլն):

Twitter սոցիալական ցանցը ստեղծվել է 2006-ին: Ծառայությունից օգտվողների ամսական լսարանը կազմում է 255 մլն մարդ: Ընկերության կապիտալիզացիան գնահատվում է 24,88 մլրդ դոլար:

Share