Բաժին. Բիզնես

ԱՄՆ-ում սկսվել է Coca-Cola-ի Fairlife կաթի վաճառքը

ԱՄՆ-ում մեկնարկում են Coca-Cola-ի Fairlife կաթի վաճառքները, այս մասին հայտնել են USA Today-ից:

ԸՆկերության նոր ապրանքատեսակն ԱՄՆ-ի ամբողջ տարածքում հասանելի կլինի մարտ ամսից՝ ազգային գովազդային արշավի մեկնարկից հետո:

Ինչպես նախապես հայտնել են Coca-Cola ընկերությունից, FairLife կաթի գինը կտատանվի 3.98-4.20 դոլարի սահմաններում` 2 լիտրի դիմաց: Coca-Cola-ից պնդում են, որ Fairlife-ը պարունակում է 50 տոկոսով ավելի շատ սպիտակուց, 3 տոկոսով ավելի շատ կալցիում և 50 տոկոսով ավելի քիչ շաքար, քան սովորական կաթը, և չի պարունակում լակտոզ:

Վերլուծաբանների կարծիքով, Coca-Cola-ն սեփական կաթի արտադրությունը սկսել է ԱՄՆ-ում գազավորված ըմպելիքների վաճառքի ծավալի նվազման պատճառով: Նշենք, որ ավելի շուտ մեր կայքում գրել էին, որ կաթի արտադրության համար Coca-Cola-ն հիմնել է նոր ստորաբաժանում, որի տնօրենն է Սթիվ Ջոնսը:

Share