Բաժին. Բիզնես

Twitter-ի զուտ վնասը 2014-ին կազմել է 578 մլն դոլար

2014թ. արդյունքներով` Twitter ընկերության զուտ վնասի չափը գնահատվել է 578 մլն դոլար` 2013-ին արձանագրված 645 մլն դոլար կազմող վնասի համեմատ: Այս մասին ասվում է միկրոբլոգների ծառայության փաստաթղթում:

Ընկերության եկամուտները տարվա ընթացքում աճել են ավելի քան երկու անգամ` կազմելով 1,4 մլրդ դոլար: Ճշտված EBITDA ցուցանիշը հավասարվել է 301 մլն դոլարի` մեկ տարի առաջ նկատված 75,4 մլն դոլարի համեմատ:

Twitter-ը նաև հաղորդել է, որ ակտիվ օգտատերերի ամսական լսարանը 4-րդ եռամսյակի արդյունքներով հասել է 288 միլիոնի` ցուցադրելով 20% աճ:

2015-ի համար ընկերությունը կանխատեսում է 2,3-2,35 մլրդ դոլարի եկամուտ: Twitter սոցիալական ցանցը ստեղծվել է 2006-ին: Կապիտալիզացիան կազմում է 25,79 մլրդ դոլար:

Share