Բաժին. Բիզնես

4-րդ եռամսյակում Coca-Cola-ի շահույթը 2,2 անգամ նվազել է

Ոչ ալկոհոլային խմիչքների խոշորագույն արտադրող ամերիկյան Coca-Cola ընկերության զուտ շահույթը 2014թ. 4-րդ եռամսյակում կրճատվել է 55%-ով և կազմել 771 մլն դոլար` 2013-ի հոկտեմբեր-դեկտեմբերին արձանագրված 1,708 մլրդ դոլարի համեմատ:

Հաշվետու եռամսյակում ընկերության եկամուտները նվազել են 2%-ով` մինչև 10,872 մլրդ դոլար, այն դեպքում, երբ 2013-ի նույն ժամանակահատվածում գրանցվել էր 11,04 մլրդ դոլարի եկամուտ: FactSet-ի կողմից հարցված վերլուծաբանները կանխատեսում էին 10,758 մլրդ դոլարի եկամուտ:

Նախորդ եռամսյակում ընկերության վաճառքների ծավալն ավելացել է 1%-ով: Եվրասիայում և Աֆրիկայում այդ ցուցանիշն աճել է 3%-ով, Լատինական Ամերիկայում` 2%-ով, Հյուսիսային Ամերիկայում`1%-ով, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում`1%-ով:  

2014թ. արդյունքներով` Coca-Cola-ի զուտ շահույթը տարեկան արտահայտությամբ նվազել է 17%-ով (7,098 մլրդ դոլար), իսկ եկամուտները` 2%-ով (45,998 մլրդ դոլար):

Ընթացիկ տարում Coca-Cola-ն սեփական բաժնետոմսերը ետգնելու նպատակով մտադիր է ծախսել 2-3 մլրդ դոլար:

Share