Բաժին. Բիզնես

«Газпром нефть»-ը հետ է գնել 10 մլրդ ռուբլու պարտատոմսեր

«Газпром нефть» ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ընկերությունը 11-րդ սերիայի պարտատոմսերի տերերից ձեռք է բերել անվանական արժեքով 9.568.681.000 արժեթուղթ:

Վճարումների ընդհանուր արժեքը, որի մեջ ներառված է կուտակված արժեկտրոնային եկամուտը, կազմել է  9.587.531.301.57 ռուբլի: Թողարկման ընդհանուր ծավալը 10մլրդ ռուբլի է: Այսպիսով՝ ընկերությունը հետ է գնել թողարկված պարտատոմսերի 95.7%-ը:

«Газпром нефть»-ը պարտատոմսերի 11-րդ սերիան թողարկել է 2012թ.-ի փետրվարին: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 10 տարի է: Արժեթղթերն ունեն 20 կիսամյակային արժեկտրոններ, որոնց տոկոսադրույքները կազմում են 8.25%-12%: Ներկա պահին շրջանառության մեջ է 50 մլրդ ռուբլի ընդհանուր արժողությամբ դասական պարտատոմսերի 5 թողարկում:

«Газпром нефть»-ը նավթային ընկերություն է, որի գործունեության մեջ են մտնում նավթի և գազի վերամշակումը, արտադրությունը և իրացումը, ինչպես նաև՝ նավթամթերքների արտադրությունը և վաճառքը: «Газпром нефть» խմբի մեջ են մտնում մոտ 80 ձեռնարկություններ Ռուսաստանից և ԱՊՀ երկրներից:

Share