Բաժին. Բիզնես

Total-ը կրճատում է 2 հազար աշխատատեղ

Ֆրանսիական Total նավթային ընկերությունը մտադիր է մինչև 2017թ. կրճատել 2 հազար աշխատատեղ: Այս մասին տեղեկացնում է ընկերության հրապարակած հաղորդագրությունը: Ընդ որում` Total-ը ընթացիկ տարում նախատեսում է վաճառել 5,5 մլրդ դոլարի ակտիվ: Ընկերությունը նախատեսում է կրճատել ծախսերը 4 մլրդ դոլարով, իսկ արդյունահանման, վերամշակման, ինչպես նաև քիմիական արտադրության թողարկման ստորաբաժանումներում չընդունել նոր աշխատողների:

Նշենք, որ Total-ի զուտ շահույթը 2014թ. 4-րդ եռամսյակում կազմել է 5,66 մլրդ դոլար` 2013թ. նույն ժամանակահատվածում արձանագրված 2,23 մլրդ դոլարի համեմատ: Նախորդ եռամսյակում ընկերությունը դուրս է գրել 6,5 մլրդ դոլարի ակտիվ` այդ թվում նաև թերթաքարային գազի ոլորտում: Հոկտեմբեր-դեկտեմբերին ընկերության եկամուտները կրճատվել են 19%-ով` մինչև 52,51 մլրդ դոլար:

Նոր նախագծերի թողարկման հաշվին ֆրանսիական ընկերությունը ընթացիկ տարում մտադիր է արդյունահանման ծավալներն ավելացնել 8%-ով (օրական 2,15 մլն բարել նավթ):

Share